Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իշխանազավթումից հետո սրանք մերժել են նույնիսկ խաղաղ առօրյայի գաղափարը

Իշխանազավթումից հետո սրանք մերժել են նույնիսկ խաղաղ առօրյայի գաղափարը
01.07.2025 | 18:16

Մի բան ակնհայտ է. Նիկոլի իշխանության գոյության աղբյուրը խառնաշփոթն է․ դա նրան ուժ ու երկարակեցություն է տալիս։ Ի տարբերություն շատ այլ ուժերի՝ նիկոլական ռեժիմի կայունության աղբյուրը ոչ թե հասարակական վստահությունն ու ներդաշնակությունն է է, այլ՝ անորոշությունն ու տոտալ քաոսը։ Եվ հենց այդ պատճառով, ամեն անգամ, երբ նկատվում է ռեյտինգի նվազում, հանրային դժգոհության աճ կամ օբյեկտիվ ճգնաժամ՝ նա փաթեթավորում է նոր «հեղաշրջման փորձ» բնորոշումը։

Այս քարոզչական հնարքը կրկնվում է պերմանենտ՝ 2018-ից ի վեր՝ մեխանիկական ճշգրտությամբ։ Երբ ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ «սադրիչներ են», երբ հոգևորականը խոսում է՝ «իշխանություն տապալելու դավադրություն ու ահաբեկչություն» է, երբ բերման ենթարկված քաղաքացու մոտ գտնում են հեռախոս՝ «հեղաշրջման գործիք» է։ Տպավորություն է, որ Նիկոլն ու իր թիմը չեն կարողանում անցկացնել նույնիսկ մեկ ամիս առանց նոր «հակահեղափոխության» տեսիլքի։

Ասել է թե՝ իշխանազավթումից հետո նրանք մերժել են նույնիսկ խաղաղ առօրյայի գաղափարը։ Պետական կայունությունը՝ որպես նորմ, սրանց համար վտանգ է, որովհետև, ի տարբերություն իրական պետական գործիչների, իրենք չունեն կառավարման գաղափար կամ ծրագիր։ Դե, իսկ երբ չկան լուծումներ՝ մնում է միայն վախը։

Իրականում այս ամենն ունի հստակ հոգեբանական շերտ։ Նիկոլն իշխանության է եկել որպես ընդվզման մարմնացում և այսօր, իշխանության վերևում գտնվելով, շարունակաբար փորձում է վերարտադրել նույն ռեժիմը։ Քանի որ ինքը փայլուն տիրապետում է փողոցը և գիտի, թե ամենամանր «ճայթյունից» ինչ «հրդեհ» կարող է բռնկվել, ամեն կերպ բնում խեղդում է յուրաքանչյուր դրվագ։ Սա է նրա վախերի բացատրությունը։

Տգետ ազգակործան պատուհասի ողջ ռեժիմը հակահեղափոխության սպասման մեջ ապրող նյարդային, ինքնանպատակ լաբիրինթոս է։

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք՝ նրանք ոչ թե հեղափոխություն են արել, այլ ընդամենը կառուցել են հակահեղափոխության մշտական սպասման մի ագրեսիվ կառույց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ